News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուժայիններն այս պահին հատուկ գործողություններ են իրականացնում՝ զինված անձին, որը ներխուժել է Մասիսի համայնքապետարան, վնասազերծելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը։

Նա նշեց, որ անձին վնասազերծել դեռեւս չի հաջողվել, նա դեռ գտնվում է համայնքապետարանի շենքում։

«Դեպքի պահին շենքում են գտնվել պահակն ու մեկ մաքրուհի, որոնք այս պահին մեզ հետ են, նրանց որեւէ վտանգ չի սպառնում։ Ըստ ականատեսների՝ պայթյունի մեկ ձայն եւ կրակոցի երկու ձայն է լսվել համայնքապետարանի շենքից։ Ականատեսներն ասում են, որ նա սթափ վիճակում չէ»,- ասաց Նորայր Հակոբյանը։

Նշենք, որ արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում է այն պայթեցնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ