News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ նիստերին մեր մասնակցության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ խմբակցությունում պարբերաբար քննարկումներ են ընթանում, հանդիպումներ ենք ունենում խմբակցության առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին սեպտեմբերի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Ագնես Խամոյանը։

Նա պարզաբանեց, որ այս հանդիպումներն անցնում են բաց, անկաշկանդ մթնոլորտում, եւ յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում ազատ արտահայտել իր կարծիքը, եւ որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով մեծամասնության կարծիքը։

«Ազգային ժողով «վերադարձի» հետ կապված մի քանի քննարկումներ են եղել։ «Հայաստան»-ի՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։ Սա նշանակում է, որ մեզ չեք տեսնի Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի աշխատանքում։ Մենք շարունակում ենք հավատալ, որ իշխող մեծամասնությունը չի արտացոլում անվտանգության, պաշտպանության եւ այլ կարեւոր ասպեկտներում մեր երկրի առջեւ ծառացած իրական խնդիրները, ուստի նպատակահարմար չենք համարում վերադառնալ խորհրդարան։

Դիմադրության շարժումը շարունակվելու է փողոցում, եւ մենք ամեն ինչ անելու ենք՝ մեր վերջնական նպատակին հասնելու համար»,-ասաց Խամոյանը։ Ընդդիմությունը շարունակելու է պայքարը փողոցում, դասական բոյկոտի ֆորմատը շարունակվելու է։

Միաժամանակ, պատգամավորը չբացառեց, որ խմբակցության ներկայացուցիչները կարող են պարբերաբար գնալ խորհրդարան՝ հանդես գալու նախաձեռնություններով, որոնք վերաբերում են երկրի, Արցախի անվտանգությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ