News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը։ 

28–ամյա Նարեկը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքից էր։ Նա 2014 թվականից տարբեր ժամանակահատվածներում ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող։  

NEWS.am-ի հետ զրույցում նրա մարտական ընկերը՝ «Հայդուկ» ջոկատի անդամ Հայկ Կիսեբլյանը պատմեց, որ Նարեկը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ ռազմական գործողությունների ժամանակ, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14–ին։ Նարեկը մասնակցել է նաեւ 44-օրյա պատերազմին։ 

«Նարեկը ծնված օրվանից հայրենասիրական դաստիարակություն է ստացել։ Նա Մուշեղ Բաբայանի (առավել հայտնի է որպես Ջերմուկի Համո- խմբ.) քրոջ որդին էր։ Միշտ հպարտանում էր իր քեռիով, ծառայության նկատմամբ միշտ էլ սեր է ունեցել։ Շատ նվիրված էր գործին։

2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ ինքը թիկունքից էր օգնում, որից հետո  40–օրից ավելի եղել ենք Ջրականի առաջնագծում, տարբեր հանձնարարություններ կատարել, զինվորներին օգնել։ Նարեկը հենց Ջրականում էր ծառայել՝ որպես հետախույզ։ 

44–օրյա պատերազմի ժամանակ Նարեկը Հայաստանում չէր, վերադարձավ, որոշ ժամանակ թիկունքից օգնեց, իսկ հետո նաեւ մարտական գործողությունների մասնակցեց։ Պատերազմից հետո նորից պայմանագրային ծառայության անցավ։ Շատ հայրենասեր էր ու օպտիմիստ, երբ բանակի խնդիրների մասին էինք խոսում, ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, ասում էր՝ քանի իմ նման տղերքը կան, բանակը լինելու է»,– պատմեց Հայկը։

Նարեկ Հակոբյանը ամուսնացած էր, ուներ երկու զավակ։

Նարեկը կհուղարկավորվի վաղը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15։30-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և...
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ իրենց բողոքն արտահայտող Տավուշի մարզի մի շարք...
Զգուշացնում ենք Փաշինյանին՝ առանց հանրաքվեի ՀՀ տարածքի փոփոխությունը պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ. ՀՅԴ
Աջակցություն հայտնելով միակողմանի զիջումների օրակարգի դեմ Տավուշում ձևավորվող ժողովրդային հակազդեցությանը՝ արձանագրում ենք...
Աշոտ Ղուլյան. Կրկնվում է նույն սցենարը, որ եղավ Արցախում
Նման քաղաքականությունն իրականացվում է մաս-մաս․․․
Խնդիրը տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է. Շիրակի մարզի բնակիչները փակել էին Բավրայի անցակետ տանող ճանապարհը
Իրականացրել ենք ակցիա, մեր աջակցությունը հայտնել ենք, սա եզակի ակցիա չէ…
Ամենաշատ