News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

65 ընկերություններից բաղկացած ռուսական տնտեսական պատվիրակությունը վաղը կժամանի Թեհրան՝ տնտեսական բանակցություններ վարելու նպատակով, հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իրանի արդյունաբերության նախարարությանը։

Իրանի արդյունաբերության եւ հանքերի նախարարության խոսնակ Օմիդ Ղալիբաֆը հայտնել է, որ վաղվանից Թեհրանում բանակցություններ կսկսեն 65 ռուսական ընկերություններ՝ 100 հոգով։

Ղալիբաֆը հավելել է, որ ռուս գործարարները Թեհրանում կմնան երեք օր եւ այդ ընթացքում իրանցի գործարարները, ընդհանուր առմամբ, Թեհրանում 750 հանդիպում կանցկացնեն ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ընդգծելով առեւտրային հարաբերությունները խորացնելու Իրանի եւ Ռուսաստանի վճռականությունը՝ Իրանի նախարարության խոսնակն ասել է, որ ռուսական Expo Center-ի հայտարարության համաձայն՝ մինչեւ այս տարվա վերջ Իրան կմեկնի ավելի քան 10 խոշոր գործարար պատվիրակություն։

Նա նաեւ պարզաբանել է, որ առեւտրային պատվիրակության մաս կազմող ռուսական ընկերությունների գործունեության շրջանակը ներառում է սննդի եւ գյուղատնտեսության արդյունաբերությունը, հրուշակեղենի եւ շոկոլադի, ջրային արտադրանքի, սննդի եւ գյուղատնտեսության արդյունաբերության սարքավորումներ ու մեքենաներ, դեղամիջոցներ եւ բժշկական սարքավորումներ, ապակի ու բյուրեղներ, մետալուրգիական արդյունաբերություն, հեռահաղորդակցության եւ ռադիոհամակարգեր, էներգիա եւ թափոնների վերամշակում։

Ղալիբաֆը հավելել է, որ Ռուսաստանի առեւտրային պատվիրակության հետ բանակցությունները ղեկավարելու են Թեհրանի Առեւտրի պալատը ու ողջ երկրի առեւտրի պալատների անդամները, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական ընկերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ