News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել զոհված զինծառայողների վեց մարմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց  Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարցին, թե արդյոք վերադարձված մարմինների թիվը Անվտանգության խորհրդի կողմից սեպտեմբերի 19-ին հրապարակված զոհվածների թվի մեջ է մտնում, Արամ Թորոսյանն ասաց՝ այո։

Ավելի վաղ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին հաստատել էր, որ մարմիններ են փոխանցվել, սակայն ասել էր, որ չի կարող նշել, թե կոնկրետ քանի մարմին է փոխանցվել Հայաստանին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող։ Վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Զոհվել է նաև քաղաքացիական երեք անձ, քաղաքացիական երկու անձի գտնվելու վայրը անհայտ է: Հարձակման հետևանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը եւս 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, իսկ սեպտեմբերի 20-ին եւս՝ 95 մարմին։

Սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ