News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պետք է շատ լրջորեն դիտարկի Թուրքիայի դեմ տնտեսական միջոցների եւ պատժամիջոցների հարցը։ Այս մասին Kathimerini-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչ Յուրգեն Տրիտինը։

Երկրի իշխող կուսակցություններից մեկի ազդեցիկ պաշտոնյան ընդգծել է, թե Արեւմուտքը պետք է հասկացնի Թուրքիային, որ նրան «պետք են» Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն, որոնց շահերին նա «պարբերաբար հարվածում է»։

«Թուրքիան պարբերաբար հարվածում է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ընդհանուր շահերին։ Այն խափանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը, խախտում է միջազգային իրավունքը Սիրիայում, խոչընդոտում է Լիբիային զենքի մատակարարման ՄԱԿ-ի էմբարգոյի վերահսկմանը եւ խախտում է ՆԱՏՕ-ի դաշնակից եւ ԵՄ անդամ Հունաստանի ինքնիշխան իրավունքները: Նախագահ Էրդողանը մտահոգված է բացառապես իր ներքաղաքական առավելություններով եւ անտեսում է Հյուսիսատլանտյան դաշինքի շահերը։ Սակայն, քանի որ ՆԱՏՕ-ում չկան պատժամիջոցների մեխանիզմներ, եւ անհնար է անդամին բացառել դաշինքից, ԵՄ-ն պետք է շատ լրջորեն դիտարկի Թուրքիայի դեմ տնտեսական միջոցների եւ պատժամիջոցների հարցը։ Թուրքիային անհրաժեշտ է եվրոպական շուկան եւ դաշինքը ՆԱՏՕ-ի հետ։ Նրան պետք է շատ հստակ հասկացնել դա»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ