News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան պատրաստ է Ղազախստանի հետ համատեղ զարգացնել Միջին տրանսպորտային միջանցքը, հայտնում է Anadolu լրատվականը՝ նշելով, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Ղազախստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ նիստում, որն անցկացվել է Աստանայում։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ակտիվորեն մասնակցում է Ղազախստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։

«Անցյալ տարվա արդյունքներով մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 5 մլրդ դոլարը։ Միջնաժամկետ հեռանկարում նախատեսում ենք այդ թիվը հասցնել 10 միլիարդի։ Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նրա խոսքով, տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում համագործակցությունը երկու պետություններին թույլ է տալիս հասնել իրենց նպատակներին միջնաժամկետ հեռանկարում։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ավելացրել է ներդրումները Ղազախստանում՝ մինչեւ 4,13 միլիարդ դոլար։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան, ի տարբերություն այլ պետությունների, ուշադրություն է դարձնում ոչ միայն էներգետիկ ոլորտին, այլեւ օգնում է Ղազախստանի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու զբաղվածության ավելացմանը։

Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել կասպյան երթուղու աճող տնտեսական կարեւորության վրա։

«Մենք պատրաստ ենք Ղազախստանի հետ միասին զարգացնել Միջին տրանսպորտային միջանցքը [Կասպիցով]։ Մենք նպատակ ունենք զարգացնել նաեւ էներգետիկ ոլորտի համագործակցությունը»,- ասել է նա։

Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը, իր հերթին, Թուրքիան անվանել է «Ղազախստանի ամենամոտ եւ վստահելի գործընկերներից մեկը»։

«Մեր նպատակն է փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի։ Վերջին 15 տարիների ընթացքում Անկարան Ղազախստանում ներդրել է 4,35 միլիարդ դոլար։ Իսկ մեր երկիրը 1,13 մլրդ դոլարի ներդրում է կատարել Թուրքիայում»,- ասել է Ղազախստանի ղեկավարը։

Նա նշել է, որ Թուրքիան Ղազախստանի 10 խոշորագույն ներդրողների թվում է եւ կոչ է արել զարգացնել Անդրկասպյան միջանցքը՝ տրանսպորտային ծախսերը եւ առաքման ժամկետները նվազեցնելու համար»,- շարունակել է Տոկաեւը։

Նա հիշեցրել է, որ այս տարվա հունիսին Բաքվում եռակողմ ձեւաչափով հանդիպում է տեղի ունեցել եւ նշել, որ մտադիր են շարունակել այդ ավանդույթը։

«Առաջարկում ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Ակտաուում»,- ասել է քաղաքական գործիչը։

Պետությունների ղեկավարների ներկայությամբ կայացած բանակցություններից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն եւ ստորագրվել 6 փաստաթուղթ։ Տոկաեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պարգեւատրել է «Դոստիկ» 1-ին աստիճանի շքանշանով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ