News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման հետեւանքով Վարդենիսի դիրքերից մեկում զոհվել է 36-ամյա պայմանագրային զինծառայող Լյովա Սահակյանը։

Պայմանագրային զինծառայողը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Ծովակ գյուղից էր։ NEWS.am-ին հարազատներից մեկը պատմեց, որ Լյովա Սահակյանը ծառայության անցել էր 2019 թվականից. «7-8 ամիս ծառայելուց հետո իրեն բարձր գիտելիքների համար նախարարի հրամանով սպայի կոչում են շնորհել»։

Լյովա Սահակյանը ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա։

Երբ հակառակորդը սկսել է կրակել, 36-ամյա սպան զինվորներին թաքստոց մտնելու հրաման էր տվել, իսկ ինքը միայնակ պատասխան կրակ վարել. «Ըստ դատաբժշկի եզրակացության՝ 4 տեղից հրազենային վիրավորում է ստացել։ Երբ հակառակորդը սկսել էր կրակել, նա զինվորներին թաքստոց մտնելու հրաման էր տվել, իսկ ինքը մենակով մնացել էր հրետանու մոտ ու պատասխան կրակ էր վարում։ Նրա մոտ ստացվում է լռեցնել հակառակորդին, ինչից հետո անձնակազմը դուրս է գալիս թաքստոցներին եւ կարողանում են կրակ վարել։ Մարտի ընթացքում արկերն արդեն վերջանում էին, բայց նա ասում էր՝ ոչ մի վայրկյան դիրքս չեմ թողնելու, կկռվեմ մինչեւ վերջին շունչս»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։

Վերջին տվյալով՝ զոհվածների թիվը եւ անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4-ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը կարևորում է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման ներկա գործընթացը. Խաչատուրյան
Մենք սկսել ենք «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնությունը, որն ուղղված է...
Կիրանցում սպասում են, տեսնեն՝ ժողովրդական շարժումն ինչ արդյունքներ կգրանցի, ըստ այդմ  կորոշեն իրենց քայլերը. Դանիելյան
Մարդկանց, որոնք անհնազանդության ակցիաների մեջ են եղել,  ասում են՝ ձեզ աշխատանքից կազատենք, դուք պատասխանատվության կենթարկվեք…
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար
Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում; Հարցրի, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Կ․Շահինյանի...
Շփումներն Ալմաթիում ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների հունով. Զախարովա
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի բանակցությունները...
Մոսկվան ողջունում է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաիթիում անցկացրած բանակցությունները
Ռուսաստանը ողջունում է արտգործնախարարների բանակցությունները...
Այսօր լրանում է սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետը. Ե՞րբ է այն ստորագրվելու
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ սահմանազատված հատվածների արձանագրության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ