News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հայաստանը Թուրքիա ուղարկել է 27, իսկ Սիրիա 29 փրկարար։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Հիշեցնենք՝ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նախօրեին հայտնել էր,  որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ժամեր անց հայտնել էր, որ Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում։

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երեւանի ժամանակով 14։24-ին եւ 14։36-ին եւս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:

Վերջին տվյալով, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում եւ Սիրիայում զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37 011–ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա․․․
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ
26 քաղաքացի դեռեւս օգնության կարիք ունի․․․
Իրանում երկրաշարժի հետեւանքով 68 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել
Ցնցումները զգացվել են նաեւ հարեւան խոշոր քաղաքներում․․․
Ադրբեջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:09-ին Իսմայիլինի շրջանում ․․․
Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, իսկ օջախը գտնվել է 80 կմ խորության վրա․․․
Սոչիում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 
Նշվում է, որ ենթակառուցվածքի եւ կենսաապահովման օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով, զոհեր եւ տուժածներ չկան․․․
Ամենաշատ