News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գյուրջինյանը։

Ուսանողները դեմ են Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը, նրանք դասադուլ են հայտարարել։

«Շատ  իզուր, որ նման քայլի են դիմել։ Ես լեզվաբան եմ, Բրյուսովի անվան համալսարանի 25 տարվա դասախոս, օտար մարդ չեմ այնտեղ։ Ինչ–որ ուժեր գուցե դժգոհ են եւ նրանք կազմակերպում են այդ ամենը, դա անցողիկ բան է։ Արհեստական լարվածություն են ստեղծում»,– անդրադառնալով դասադուլին՝ ասաց Դավիթ Գյուրջինյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 12–ին լրացել էր բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի լիազորությունների ժամկետը։ Ռեկտորի պարտականությունները կատարում էին  պրոռեկտորներ Ցոլակ Ակոպյանը եւ Սահակ Մանուկյանը։

Դեկտեմբերի 9–ին կայացել էր Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։

Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու արդյունքները, սակայն, ընտրությունից հետո այդպես էլ չեն հաստատվել։

Սրանով ուղղակի ցանկանում են ժամանակ ձգել, տանել բուհի լուծարմանը. «Բրյուսով»-ի ռեկտորի պարտականությունները կատարող

Փորձում են Բրյուսովում ճգնաժամ առաջացնել եւ բուհերի միավորման ծրագիրը առաջ տանել. պրոռեկտոր

Բրյուսովից ահազանգում են՝ կառավարման ճգնաժամ կա. ԿԳՄՍ նախարարության արձագանքը

Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի 3 հոգանոց կազմը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ