Թերթը հիշեցնում է, որ Երեւանի Աբովյան- Կորյուն փողոցներ գետնանցումում առեւտրով զբաղվողները դեռեւս օգոստոսի 19-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց: Նրանց բողոքի պատճառ է հանդիսացել իրենց հասած այն տեղեկությունը, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել նաեւ այդ տարածքը` իրենց զրկելով նաեւ գետնանցումի կրպակներում առեւտուր իրականացնելու հնարավորությունից:
«Մեր աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ իրականացրել է աճուրդ եւ Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումի տարածքը վաճառել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին: Նշենք, որ Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումում կա 43 կրպակ, յուրաքանչյուր կրպակում աշխատում է 4-5 մարդ»,- գրում է «168 ժամ»-ը:




























