News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Ստամբուլումի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մահեմդական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է․ «Եղբա՛յր, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ի պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու զենքերն էլ մինչև վերջ լիցքավորված են։ Նա, ով իր վրա վստահ է, թող հրապարակ դուրս գա (մարտահրավեր նետելու իմաստով)։ Ի՞նչ ենք մենք քաշում ձեր ձեռքը։ 80 տարի է այս երկիրը ձեր ձեռքն ի՞նչ է քաշում, հայ վիժվածքների ձեռքն ի՞նչ է քաշում։ Այդքան նահատակներ ունենք»։

Մեկ ուրիշ տեսնագրությունից պարզ է դառնում, որ հավատացյալներից Հալիթ Դեմիր անունով մեկը բացասական է արձագանքել զենքերը պատրաստելու իմամի կոչին և մզկիթում հրմշտոց է սկսվել։

Հայտնի է, որ Գյունդողդուն պաշտպանում է իշխանությանը և հաճախ է իշխող քաղաքական ուժի քարոզչությունն անում, ինչից հավատացյալները հաճախ բողոքում են։

Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել զենքերը պատրաստելու վերաբերյալ իմամի կոչի հարցով։ Կիրառված ատելության խոսքի թեմայով դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է պաշտոնական Երեւանի քայլերից. «ՌԻԱ Նովոստի»
Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է պաշտոնական Երեւանից...
ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արդյունքը տնտեսական տեսանկյունից էական կլինի. Գերմանացի մասնագետներ
«Բեռլին Էկոնոմիկս»-ի մասնագետների թիմը հետազոտություն է անցկացրել Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման տնտեսական հետևանքների...
ԵԽ-ն Թուրքիայի վերաբերյալ զեկույցում իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
Եվրախորհրդարանը նույնպես ողջունել է մինչ այժմ գրանցված առաջընթացը...
Փաշինյան-Էրդողան զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում. Վարուժան Գեղամյան
Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների...
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը կայացե՞լ է. Փաշինյանի մամուլի քարտուղարը չի հաղորդում
Մշտապես  վարչապետի պաշտոնական հեռախոսազրույցներից հետո մամլո հաղորդագրությունը տարածում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ