
ԱՄՆ Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Նախիջևան կատարած այցը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումները։
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն «այդ հարցում աշխատում է Թուրքիայի կառավարության հետ»։ «Սա այն հարցերից մեկն էր, որը պետքարտուղար Բլինքենը քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ անցյալ ուրբաթ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։
Մենք հույս ունենք, որ մեր բոլոր դաշնակիցներն ու գործընկերները կարող են կառուցողական դեր խաղալ տեւական համաձայնության հասնելու գործում, ներառյալ, իհարկե, Թուրքիան։ Բայց կոնկրետ առաջարկի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ»։