News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է Ռուսաստանի կողմից դպրոցներին նվիրաբերված ռուսալեզու դասագրքերի բաժանումը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։ Այս մասին նոյեմբերի 16-ին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։

Նրա խոսքով, Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ, ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների բազմիցս դիմումների արդյունքներով, Դաշնային խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ, ռուսական կողմին հաջողվել է լրացուցիչ բյուջետային միջոցներ գտնել ավելի քան 50 հազար դասագրքերի գնման և ռուսերենի ուսուցմամբ հայկական դպրոցներին հետագա նվիրատվության համար։

Նոյեմբերի 11-ին դասագրքեր են առաքվել Հայաստան, որոնց բաշխումը սկսվել է դպրոցներում, որտեղ դրանք մեծ պահանջարկ ունեն։

Ես շատ զարմացա, երբ իմացա, որ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դադարեցրել է այս գործընթացը։ Հատկապես տարօրինակ է այն փաստը, որ մեր հայ գործընկերներն իրենք են մեզ ուղարկել անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկ։

Ափսոս, որ մեր եղբայրական հայ ժողովրդի հասարակ տղաներն ու աղջիկներն են առաջին հերթին տուժում նման անհեռատես քաղաքական ինտրիգներից»,- նշել է Վորոբյովը։

Նա նշել է, որ Բիշքեկում ռուսական պատվիրակությունը բարձրացրել է այս հարցը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի մոտ եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում բոլոր խոչընդոտները կվերացվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ