News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված՝ տանիքը վերանորոգող աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Ե.-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 15-ից միչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում տանիքից գողացել են իր տոնածառը:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Դավիթ Հ.-ն, 24-ամյա Խաչատուր Մ.-ն և 22-ամյա Վարդան Գ.-ն: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց և տոնածառը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ այն գողացել էին Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի տանիքից: 

Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք աշխատում են «Ավագ Շին» ՍՊԸ-ում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ