News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տաք տոպրակի, այրվող խոտի բոցից ստացված մարմնական վնասվածքի հետևանքով ծնողների ուղեկցությամբ բուժօգնության են դիմել «ջերմային այրվածք կոնտակտային 3-րդ աստիճան, աջ դաստակի մատների շրջանում 0.5 տոկոս մակերես» ախտորոշմամբ մի երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ: 

Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի քաղաքաներից մեկում բնակվող ծնողի կողմից երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու հետևանքով, ում կողմից իրենց տան բակում մաքրություն կատարելիս այրել է չոր խոտ և աղբը, 1,5-ամյա տղան՝ Մ.Հ.-ն, գետնից վերցրել է պոլիէթիլենային տոպրակը և փորձել է այն գցել կրակի վրա, ինչի հետևանքով տոպրակը այրվել է և վերջինս ստացել է մարմնական վնասվածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ