Իրանով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երթուղին այլևս չի դիտարկվելու։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ այս հարցում։ Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հայաստանով Նախիջևանի հետ տրանսպորտային կապերը չեն ազդի Հայաստանի  ինքնիշխանության վրա։ Մենք պատրաստ ենք դիտարկել այնպիսի մոդելներ, ինչպիսին Կալինինգրադն է»,- հավելել է նա։