News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Րոպեներ առաջ հրաժարական է տվել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Միքայել Մինասյանի հարցազրույցը NEWS.am-ին:

Պարոն Մինասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր անակնկալ հրաժարականը:

Անշուշտ անակնկալ ոչինչ չկա դրանում: Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում եւ կարծում եմ, որ դա է այսօր առաջնահերթություն:

Իսկ ինչո՞ւ է այդքան մեծ ուշադրություն դարձվում այսօր նախընտրական շտաբի ձեւավորմանը`պատճառ դառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների:

Հանրապետության նախագահը տրամադրված է լավագույն ընտրությունների անցկացման: Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլեւ նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած եւ վստահորեն դեպի ապագա նայող: Իսկ դրա համար այսօր արդեն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:  Կարծում եմ, որ այս ընտրությունները որակական հեղափոխություն են լինելու մեր երկրի ու բոլորիս համար:

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ սրանով կավարտվի պաշտոնաթողությունների այն շղթան, որին մենք ականատես ենք լինում վերջին օրերի ընթացքում:

Նման հարցերի պատասխանը գիտի միայն մեկ մարդ` հանրապետության նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ