News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ժխտել է Հայաստանի նախագահի` Թբիլիսի նախատեսված այցը չեղյալ հայտարարելու մասին տարածված տեղեկությունները:

Հայ լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նախարարը հայտարարել է, որ «այցը չեղյալ չի հայտարարվում»: Վաշաձեի խոսքով, պայմանավորվածության համաձայն, նա պետք է գար Հայաստան` նախագահի այցի մանրամասները ճշտելու եւ այն նախապատրաստելու համար: Նախարարը չի կարողացել ավելի վաղ այցելել Երեւան Նոր Զելանդիա եւ Ավստրալիա կատարած այցերի հետեւանքով: «Ես եկել եմ եւ մենք նախապատրաստում ենք այցը»,-նշել է Վաշաձեն` հավելելով, որ այցի ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ չեղյալ է հայտարարվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան: Լրատվամիջոցների փոխացմամբ, դրա պատճառն այն է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդես է եկել հայկական իշխանությունների հասցեին քննադատությամբ, որոնք, իբր, դանդաղ են աշխատում Տավուշի շրջանի սողանքի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ