News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկում են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Փետրվարի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայի գլխավորած թուրքական պատվիրակության հետ։

Հասանովը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ կապերը հիմնված են բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա», խոսել է «ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին» օպերատիվ իրավիճակի մասին և շնորհակալություն հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարարին 2018թ.-ի 44-օրյա պատերազմում նրա գործունեության համար (Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ 2020 թվականի աշնանը - խմբ.)։

Ս.Ալփայը փոխանցել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ողջույնները և գոհունակություն հայտնել փոխվստահության և աջակցության վրա հիմնված ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության հաջող զարգացման ներկա վիճակի կապակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային ռազմական համագործակցության հեռանկարները, անվտանգության հարցերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Այնուհետ պաշտպանության նախարարը Շ.Ալպային է հանձնել «Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության 100 տարի (1918-2018)» հոբելյանական մեդալը, որը նրան շնորհվել է Ադրբեջանի նախագահի հրամանով։

Այնուհետեւ Շ.Ալփայի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւի հետ։

Հանդիպումներին ներկայացվել են թուրքական արտադրության տարբեր տեսակի ինքնաթիռների մոդելներ, տեղի է ունեցել փոխադարձ նվերների արարողություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․․․
Օսկանյանն ասում է՝ Փաշինյան, դու լուծեիր ԼՂ հարցը, մենք կարմիր դրոշով կգայինք, բոլորիդ կուղարկեինք գրողի ծոցը. Քոչարյան
Տավուշի մարզում հենակետերի փոփոխության դեպքում մեկ այլ, միգուցե ավելի...
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են միջամտել տարածաշրջանի գործերին. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական
Նա նշել է, որ «մինչև նման գործողությունները ցույց են տալիս, որ այս տխրահռչակ խմբավորումը այլ նպատակ չունի, քան...
Եթե չտայինք ճիշտ գնահատական, Ադրբեջանը կասեր՝ հատուկ ոչխարներին անցկացրել են, որ հետեւից գան զորքերը. Քոչարյան
Հայաստանի իշխանությունները ճիշտ է արել, որ դատապարտել է Ներքին Հանդում...
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համար անհրաժեշտ բոլոր տարրերը կան. Դուկեն
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ողջունում է այն փաստը, որ Երևանը և Բաքուն պարբերաբար փոխանակում են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկները…
Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր
Շվեդիայի Խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների գործակալության շվեդական...
Ամենաշատ