News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի արտադրողներին արգելվել է բուսական ծագման արտադրանքը մակնշել որպես միս: Խախտողներին սպասվում է տուգանք՝ ֆիզիկական անձանց համար 1500 եվրոյից սկսած և ընկերությունների համար՝ մինչև 7500 եվրո:

Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել, որով արգելվում է բուսական սննդի պիտակների վրա մսի հետ ավանդաբար կապված տերմինների օգտագործումը, օրինակ՝ «սթեյք»: Այլևս չի կարելի նշել նաև «էսկալոպե», «խոզապուխտ», «ֆիլե» և «կողիկներ»:

Այս որոշումն ընդունվել է ի պատասխան մսի արդյունաբերության ոլորտի ընկերությունների երկարամյա պահանջի։ Նրանք կարծում են, որ պիտակների վրա «բուսական խոզապուխտ» կամ «վեգան երշիկ» տերմինների առկայությունը շփոթություն է առաջացնում և շփոթեցնում սպառողներին:

Այնուամենայնիվ, որոշումը, որը հրապարակվել է երեքշաբթի՝ փետրվարի 27-ին, թույլ է տալիս որոշ ապրանքների դեպքում, որոնք պարունակում են նվազագույն քանակությամբ բուսական բաղադրիչներ, պահպանել իրենց պիտակները: Դրանց թվում են, օրինակ, merguez երշիկեղենը կամ cordon bleu-ն:

Այնուամենայնիվ, մինչ դրամական տույժերի կիրառումը, արտադրողներին տրվում է մեկ տարի ժամանակ, որպեսզի վաճառեն առկա պաշարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ