News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկը չի մերժվել, որոշում կա անցկացնել հանդիպում, բայց հանդիպման վայրը և ժամկետը դեռ պետք է աշխատանքային կարգով համաձայնեցվեն։

Այս մասին Factor.am-ին հայտնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք՝ Անթալիայում տեղի ունեցած ֆորումի ժամանակ Սերդար Քըլըչն առաջարկել էր հատուկ բանագնացների հանդիպումն անցկացնել Երևանում։ Նրա առաջարկին ի պատասխան` Ռուբեն Ռուբինյանն ասել էր՝ կարձագանքենք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ
Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցով հատուկ...
Սահմանների բացումը բխում է երկու երկրների շահերից. Հակոբ Արշակյանը՝ հայ-թուրքական սահմանի մասին
Կարծում եմ, որ սահմանների բացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և հույս ունեմ, որ դա շուտափույթ կերպով տեղի կունենա...
«Փաստ». Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը
ԱՄՆ-ի կողմից F-35-ների ծրագրից դուրս գալուց հետո Թուրքիան որոշեց Ռուսաստանից գնել Ս-400 հակահրթիռային...
Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ...
Անկարան հրաժարվել հուլիսի 2-ին նախատեսված Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումից
Ավելի վաղ հաղորդվել էր...
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի. ԱԳՆ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, թե հուլիսի 2-ին նախատեսվում է...
Ամենաշատ