News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի բնակիչ Ստյուարտ Լուկաս Մյուրեյը դատի է տվել ավելի քան 50 կնոջ եւ պահանջել 2,6 միլիոն դոլար այն բանից հետո, երբ նրանք իր մասին բացասական պատմություններ են տարածել «Are We Dating the Same Guy» ֆեյսբուքյան էջում: Տղամարդը պնդել է, որ նրանք պնդումները կեղծ են և զրպարտչական, գրում է New York Post-ը։

Կանայք, որոնց մեծ մասը միմյանց չէին ճանաչում, մեղադրվում են «հայցվորի հեղինակությունը վնասելու համար դավադրություն կազմակերպելու» և նրա նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ, քանի որ նա չի կարողացել գրանցվել միայն կանանց համար նախատեսված ֆեյսբուքյան էջում։

Իրենց հերթին կանայք ասում են, որ Ստյուարտ Լուկաս Մյուրեյն օգտագործում է հայցը՝ իրենց վախեցնելու համար, և նրանք դատարանից պահանջում են պատժել նրան:

Մյուրեյից տուժած կանայք, ով պնդում է, որ նրանք ոչնչացրել են իր անձնական կյանքը և վնասել իր հեղինակությունը, հուսով են, որ դատարանի որոշումը նախադեպ կստեղծի, որպեսզի նա հետագայում չօգտագործի դատական ​​համակարգը իրենց դեմ:

Նրանք մեջբերում են Կալիֆորնիայի օրենքները, որոնք ուղղված են խաբեբաների դեմ դատական ​​հայցերի կանխմանը:

Լոս Անջելեսի քաղաքացիական դատարանի դատավորը երկուշաբթի որոշել է, որ կանայք ոչ մի վատ բան չեն արել՝ իրենց կարծիքը հայտնելով Մյուրեյի մասին հանրահայտ առցանց խմբում:

Մյուրեյն առաջին տղամարդը չէ, ով դատական ​​հայց է ներկայացրել այն կանանց դեմ, որոնք բացասական տեսակետնեևր են գրել այդ էջում:

Նշենք, որ 32-ամյա Նիկո Դ'Ամբրոզիոն հունվարին Չիկագոյում դատի է տվել 27 կանանց այն բանից հետո, երբ նրանք իրեն գրառումներում նկարագրել են որպես «շատ կպչուն» և մոլագար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ