News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում անկայունության գործոններից մեկը Իսրայելի ռեժիմն է։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Այս վարչակարգը, բացի տարածաշրջանում միլիտարիզմ զարգացնելու փորձից, փորձում է նաև լարվածություն ստեղծել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ եթե ինչ-որ տեղ ռազմատենչություն է զարգանում, դա մեծացնում է բախումների վտանգը։ «Իսկ բախումների թվի աճը հանգեցնում է ապակայունացման և սպառնում է անվտանգությանը։ Սա ազդում է տարածաշրջանի ժողովուրդների, ինչպես նաև Իրանի վրա։ Ակնհայտ է, որ ռեժիմը փորձում է լարվածություն ստեղծել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև, քանի որ այս ռեժիմը մեր թշնամին է»,- ասել է Մեհդի Սոբհանին։

Դեսպանը հույս է հայտնել, որ տարածաշրջանի ժողովուրդներն այնքան խոհեմ են, որ բախումներ չեն սկսի տարածաշրջանի ոչ մի երկրի հետ։

«Արտաքին քաղաքականության մեջ խոհեմությունն այն է, որ հարևանների և այլ երկրների հետ հարաբերությունները պետք է երկարաժամկետ դիտարկվեն: Կարծում եմ, որ տարածաշրջանի երկրները նման ըմբռնում ունեն, և նրանք տարածաշրջանի կյանքը չեն ենթարկի Սիոնիստական ​​ռեժիմի արկածախնդրությանը»,- հավելել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ