Մեծ Բրիտանիայում վաճառքի կհանվի Հիտլերի անկողնային սպիտակեղենը, որի վրա ասեղնագործված են նացիստական Գերմանիայի խորհրդանիշները` սվաստիկա եւ արծիվ: Աճուրդում նրա սավանների նախնական գինը 4,5 հազար դոլար է:

Աճուրդը կկայանա Բրիստոլում` նոյեմբերի 29-ին:

Վաճառքի հանված սավանները, որոնք ֆյուրերն օգտագործել է իր մյունխենյան տանը, վաճառվել են տան կառավարչի կողմից:
Դրանք մի քանի տարի առաջ ձեռք էր բերել մի գերմանացի մասնավոր կոլեկցիոներ, ով որոշել է դրանք հանել վաճառքի, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: