Ադրբեջանում հայ բանտարկյալների ու պատանդների դեմ դատական ​​ֆարսի ժամանակ հերթական զառանցանքային մտքերն են հնչել՝ հրապարակելով, այսպես կոչված, «մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը»։

Բաքվում որոշել են ազատություն տալ իրենց երևակայությանը և «մատից ծծած» տիեզերական մասշտաբի թվեր ազդարարել։

Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ագրեսոր երկիր Ադրբեջանը հայտարարել է, թե ղարաբաղյան պատերազմների ժամանակ իբր կրել է «ավելի քան 100 միլիարդ մանաթի (ավելի քան 58 միլիարդ ԱՄՆ դոլարի – խմբ.) վնաս։

Դատական ​​ֆարսի հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 20-ին։