Եվրոպական խոշորագույն ապահովագրական ընկերությունը՝ AXA Life and Health Reinsurance Solutions-ը և ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ռազմավարական գործընկերություն են սկսում։ Հայտնում են ապահովագրական ընկերությունից:
ՆԱԻՐԻԻ հրավերով Հայաստանում է ընկերության գործադիր տնօրեն Լորան Պոշա-Կոտիլյուն։
ԸՆկերությունից հայտնում են, որ համագործակցության կենտրոնում եվրոպական առաջատար ընկերության ներգրավումն է հայաստանյան շուկայում՝ իր պրոդուկտներով, նորարար լուծումներով, որը կնպաստի մեր երկրում ապահովագրական ոլորտի զարգացմանը։
Առաջիկայում սպասվում են հանդիպումներ հայ-ֆրանսիական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ինչպես նաև ոլորտի կարգավորողների մասնակցությամբ։




























