Բաղդադում հերթական պայթյունն է որոտացել: Նախնական տվյալներով, զոհվել է 5 մարդ, 18-ը վիրավորվել են:
Ոստիկանությունը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի շիաներով բնակեցված Մադինաթ-Սադր շրջանում: Զոհվել են տեղացի բանվորներ:
Ականապատված մեքենան պայթել է մարդկանց բազմության մոտ, հայտնել է Reuters-ը: Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար:




























