Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգին առնչվող խնդիրը հրթիռների պաշարների նվազումը չէ, այլ հարձակումների ժամանակ Ռուսաստանի օգտագործած հրթիռների թվի զգալի աճը, ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ըստ Զելենսկու՝ Ուկրաինան ստացել է ավելի շատ ՀՕՊ համակարգեր, սակայն Ռուսաստանը զգալիորեն ավելացրել է հրթիռների, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների օգտագործումը։ Ռուսաստանը շարունակում է ավելացնել զենքի արտադրությունը՝ ստանալով բաղադրիչներ առանձին երկրներից և մասնավոր ընկերություններից։
«Նրանք բաղադրիչներ են ստանում, ցավոք, գործընկեր երկրներից, մասնավոր հատվածից։ Սակայն այդ հրթիռները արտադրելու նրանց կարողությունը պետք է կրճատվի, սակայն նման բան դեռևս տեղի չի ունենում»,- ասել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ առայժմ Patriot համակարգերի համար PAC-3 հրթիռները մնում են բալիստիկ հրթիռների դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը։
Այդ առումով, ըստ նրա, Ուկրաինային անհրաժեշտ է ՀՕՊ հրթիռների մատակարարումների ավելացում և գործընկերների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների անխափան օգնությունը։


























