Վերջին տարիների ընթացքում ռուսական լեռներում տեղի ունեցած ամենախոշոր ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգի կիրճում, որտեղ ալպինիստների խումբը հայտնվել է ձնահյուսի տակ։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 14 մարդ, ևս երեքը համարվում են անհայտ կորած, հայտնում է «Коммерсанть»-ը՝ հղում անելով տարածաշրջանային ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը։
Հայտնաբերված զոհվածներին ուղղաթիռով տարհանել են Նալչիկ և հանձնել քննչական-օպերատիվ խմբին։
Սեպտեմբերի 9-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են նոր ձնահյուսի պատճառով։ Դեպքի վայրում աշխատում են 63 մարդ։
Ընդհանուր առմամբ գրանցված խմբում եղել է 33 ալպինիստ։ Տասին հաջողվել է ինքնուրույն իջնել, ևս վեցը վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել են։
Ձնահյուսը գահավիժել է Միժիրգի լեռան լանջից, երբ երթուղու վրա գտնվել է ալպինիստների խումբը։
Ողբերգությունը դարձել է Ռուսաստանում լեռներում տեղի ունեցած ամենամահաբեր դեպքը զոհերի թվով՝ 2002 թվականին Հյուսիսային Օսիայի Կարմադոնի կիրճում տեղի ունեցած աղետից հետո։




























