Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը երեկ հանդես եկավ  բավականին մտահոգիչ հայտարարությամբ ՝ հրապարակելով Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:

Ձայնագրությունից պարզ լսվում է, թե ինչպես ենՎարդանյանին ընդհատում:  Մտահոգիչ է նաև այն, որ «դատավճիռների» հրապարակումից մեկ ամիսանց  Բաքվում պահվող հայ գերիները դեռևս չենստացել «դատավճիռների» տեքստերը ոչ մի լեզվով: NEWS.am-ը թեմայի շուրջ խոսել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչՍիրանուշ Սահակյանի հետ:

Տիկին Սահակյան, Ռուբեն Վարդանյանիընտանիքը երեկ հրապարակեց Վարդանյանիձայնային հաղորդագրությունը, որտեղ նրանընդհատում են և անգամ թույլ չեն տալիսավարտել խոսքն ու ընտանիքի միջոցովհրապարակային դարձնել Ադրբեջանիօմբուդսմենին ուղղված դիմումը: Ինչպե՞ս  եքգնահատում  այս իրավիճակը:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի երեկվա հայտարարությունը և Վարդանյանի ձայնայինուղերձը, որի ժամանակ նրան ընդհատում են, խորապես մտահոգիչ է, և մենք միջազգային մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրելուենք այս հայտարարության վրա:

Վարդանյանի հաղորդագրությունը մեկ անգամ ևս հստակ ցույց է տալիս, որ հայ գերիները լիակատարմեկուսացման մեջ են, զրկված իրենց  իրավունքներիպաշտպանության որևէ հասանելի և արդյունավետ մեխանիզմից, և նրանց հետ ինչ ասես՝ կարող է տեղի ունենալ: Հաղորդագրությունից տեղեկանումենք, որ Ռուբեն Վարդանյանը փորձել է հնարավորբոոր միջոցներով կապ հաստատել Ադրբեջանի օմբուդսմենի հետ, բայց բոլոր փորձերը ձախողելուցհետո, որոշել է այդ նպատակով ընտանիքի հետկարճ հեռախոսազանգն օգտագործել:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարության մյուս մտահոգիչ մասն այն է, որ  «դատավճիռների» հրապարակումից մեկամիս անց  Բաքվում պահվող հայ գերիներըդեռևս չեն ստացել «դատավճիռների» տեքստերըոչ մի լեզվով:  Ձեր կարծիքով, ո՞րն  է պատճառը, որ դրանք չեն տրամադրվում:

Այդ դատավճիռների չտրամադրումըարհեսատականորեն խոչընդոտում է դրանքբողոքարկելու իրավունքի իրացմանը: Մենք դա ներկայացնելու ենք որպես իրավունքների խախտում,  որի նպատակը խոչընդոտելն է  բողոքարկելու, այդ թվում՝ միջազգային ատյաններին դիմելու  իրավունքի իրացմանը, ինչնէլ հանգեցնում է մարդու իրավունքների նորկոպտագույն խախտման: Բողոքները  չեն կարողներկայացվել  առանց հիմնական դատական ակտի, և դրա չտրամադրումը սահմանափակում է արդյունավետ բողոքի իրավունքը:

Երեկ ադրբեջանակն որոշ լրատվամիջոցներգրեցին, թե օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելելէ Ռուբեն Վարդանյանին, սակայն որևէ լուսանակար այդ ացից չի էլ հրապարակվել: Նշվում է նաև, թե օմբուդսմենի զանգերի կենտրոնում արձանագրվել էր Վարդանյանի զանգը, և այդ պատճառով է իբր նա այցելել, ոչ թե Վարդանյանի հրապարակային հայտարարության պատճառով:

Մենք անգամ չենք կարող վստահ լինել՝ նման այցեղե՞լ է իրականում, թե՞ ոչ, հատկապես որ լուսանկարէլ չկա հրապարակված: Ադրբեջանականաղբյուները ինչ ցանկանան ՝ կարող են գրել: Պետքնաև հաշվի առնել, որ Ադրբեջանի օմբուդսմեննօժտված չէ անկախության բարձր՝ «Ա» կարգավիճակով, ունի «Բ» կարգավիճակ, և նրազեկույցները միջազգային իրավականկազմակերպությունների կողմից որպեսարժանահավատ չեն ընկալվում: Բացի քաղաքականէլիտայի հետ անձնական և ընտանեկան կապեր ունենալու հանգամանքից, օմբուդսմենն ունիինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ կախվածությունգործադիր իշխանությունից: Պարզապես, այդինստիտուտին հատուկ «փոխարինող» դեր է տրվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին  երկրիցհեռացնելու որոշումն արդարացնելու համար:

Վարդանյանի ընտանիքը  նաև մտավախությունէր հայտնել, որ նույնիսկ կարճհեռախոսազրույցները՝ կապի պահպանվածմիակ միջոցը, կարող են դադարեցվել։ Հնարավո՞րէ, որ դա էլ արգելեն՝  վախենալով, որ  ՌուբենՎարդանյանը, միևնույն է, անգամ սպառնալիքիտակ, փոխանցելու է այն, ինչ կարևոր է համարում  փոխանցել:

Ինչպես ասացի, Կարմիր Խաչի միջազգայինկոմիտեի հեռացումը մեր գերիներին  կատարյալ անպաշտպան է թողել, և իրավիճակն այնպիսին է, որ նրանց հետ ինչ ասես կարող են անել, ու մենք այդմասին տեղեկանալու հնարավորություն չունենք: Մենք առաջիկայում որոշ քայլեր են ձեռնարկելու այդուղղությամբ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք: