Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում  լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով լրագրողներից մեկին։

«Այո, իմ տղան չի ծառայել, դիմեք գլխավոր դատախազին չծառայելու հիմքերի համար»,- նշել է նա:

Անդրադառնալով լրագրողի չծառայելուն՝ Անդրանիկ Քոչարյանը շեշտել է. «Դուք ի՞նչ հիվանդությամբ եք ազատվել, անպայման ես կփորձեմ հասկանալ»։