News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի տրանսպորտի եւ էկոլոգիայի  նախկին նախարարը տեղյակ չէ, ինչ արժե փարիզյան մետրոյով երթեւեկելը: Նատալի Կոստյուշկո Մորիզեին, ով ներկայումս Նիկոլա Սարկոզիի նախընտրական շտաբի մամուլի քարտուղարն է, «Եվրոպա -1» ռադիոկայանի ուղիղ եթերում ունկնդիրներից մեկը հարցրել է, թե գիտե արդյոք «ժողովրդի թեկնածու»-ի մամլո քարտուղարը, ինչ արժեք մետրոյի տոմսը: Փոքր-ինչ մտածելուց հետո, նախկին նախարարը հայտարարել է` «Չորս եվրոյից մի քիչ ավելի»...Նրան անմիջապես ուղղել են` նկատելով, որ տոմսի արժեքը 1 եվրո 70 սենթ է: «Վրիպեցի»,- խոստովանել է նախկին նախարարը:

Նատալի Կոստյուշկո Մորիզեն նախարար է նշանակվել 2010թ-ին: Փետրվարի 24-ին նա հրաժարական է ներկայացրել` Նիկոլա Սարկոզիի նաընտրական շտաբի մամուլի քարտուղարի պաշտոնն զբաղեցնելու համար, տեղեկացնում է «Ռոսբալտը»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ