Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի ուղղիչ աշխատանքային գաղութից  փետրվարի 25-ի երեկոյան հինգ բանտարկյալ է փախչել:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», բոլոր հինգն էլ դատապարտված են եղել քրեական հանցագործությունների, մասնավորապես` ավազակության համար:

Ներկայումս իրականացվում են հետախուզական միջոցառումներ:Թե ինչպես է նրանց հաջողվում փախչել, չի հաղորդվում: