Ռուսաստանի վարչապետ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ էր պատրաստվել: Ռուսական Առաջին ալիքն այսօր` փետրվարի 27-ին, հայտնել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները խափանել են ահաբեկիչների ծրագրերը:
Ըստ հեռուստաալիքի հաղորդման` Օդեսայում ձերբակալվել են միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործներ, որոնք էլ պատմել են նախատեսվող մահափորձի մասին: Նրանց վկայություններից հետեւում է, որ սպանությունը պետք է իրականացվեր Մոսկվայում` անմիջապես նախագահական ընտրություններից հետո:
Հետաքննությունը շարունակվում է: Գործի մանրամասները հեռուստաալիքը խոստացել է հայտնել լուրերի երեկոյան թողարկման ժամանակ:




























