ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է հյուսիսատլանտյան դաշինքի՝ Վրաստանին իր շարքերն ընդունելու որոշումը։
«Մենք հաստատում ենք, որ Բուխարեստում ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ են, եւ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով, հուսադրող է այն փաստը, որ վրացական կողմը եւս զգալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։
Խոսելով ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինայի անդամակցության մասին՝ Ռասմուսենը հայտարարել է, որ այդ երկիրը անցնելու երկար ճանապարհ եւ այդ ուղղությամբ շատ անելիքներ ունի։




























