Ըստ NEWS.am-ի աղբյուրների, ամենայն հավանականությամբ, Հայաստանի զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվելու գնդապետ Օնիկ Գասպարյանը:
Ըստ այդմ, օրերս պաշտոնից ազատված եւ ոստիկանության զորքերի հրամանատար նշանակված Լյովա Երանոսյանին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում փոխարինելու է կորպուսի շտաբի պետ, գնդապետ Օնիկ Գասպարյանը:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից մեկնաբանություններ հրաժարվեցին տալ:




























