Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերը, կանայք, ինչպես նաեւ կին ազատամարտիկները մասնակցել են Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելությանը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնի առիթով շնորհավորելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել վերջիններիս հայրենիքին մատուցած ծառայությունների, մեր երկրի արժանի, ճշմարիտ հայրենասեր զավակներ դաստիարակելու եւ տոկունության համար. «Դուք պետք է հպարտ լինեք քանի որ հերոսներ եք ծնել: Ձեր որդիների եւ ամուսինների շնորհիվ է, որ այսօր մենք պետություն ենք կառուցում, իրագործում ենք մեր գաղափարները»,- նշել է Տարոն Մարգարյանը վստահեցնելով, որ ազատամարտիկների կանայք եւ մայրերը միշտ եղել եւ մնալու են քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում. «Միասին մենք դեռ երկար ճանապարհ ենք անցնելու»,-ընդգծել է քաղաքապետը:
Արցախյան պատերազմի մասնակից կանանց ՀԿ նախագահը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության եւ մշտական ուշադրության համար: Իսկ Զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն ՀԿ-ը եւ Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցացիան Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանքիների հանդեպ ցուցաբերած մշտական բացառիկ ուշադրության, հարգանքի եւ հոգատարության համար՝ Երեւանի քաղաքապետին պարգեւատրել են պատվոգրով:




























