Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ SAS սուպերմարկետի մոտ, «Նիսսան Արմադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Շահգելդյանը, ով հայտնի է որպես ֆուտբոլիստ, այսօր` ապրիլի 7-ին, կեսգիշերին մոտ, իր մեքենայով բախվել է «Դեու Նիքսա» մակնիշի տաքսի մեքենային, որի ղեկին եղել է Լեւոն Կ.-ն: Վերջինս Կոտայքի մարզի բնակիչ է:

Ա. Շահգելդյանը իջնելով մեքենայից նաեւ ծեծի է ենթարկել տաքսու վարորդին:

NEWS.am-ն այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն, ինչին ի պատասխան արձագանքեցին, որ նշված վայրում վթար տեղի ունեցել է: