Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, այսօր` ապրիլի 7-ին, Փամբակ գետում հայտնաբերված դիակը մոտ 55-60 տարեկան տղամարդու է (ֆոտոռեպորտաժ): Ինչպես դեպքի վայրից հայտում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Լոռիի մարզային փրկարական վարչության փրկարարները Փամբակից գետից դուրս են բերել դեռեւս ինքնությունը չպարզված, մոտ 55-60 տարեկան տղամարդու դիակ եւ հանձնել իրավապահ մարմիններին:
Դեպքի վայր ժամանած դատաբժշկի եզրակացության համաձայն դիակը գետում այսօր է հայտնվել: Նախնական վարկածով կատարվածն ինքնասպանություն է:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին դեպքի վայրից հայտնել էր Լոռիի թղթակիցը, այսօր` ապրիլի 7-ին, ժամը 17:20-ին ոստիկանության Գուգարքի բաժնից Լոռիի փրկարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Փամբակ գետում հայտնաբերվել է դիակ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը բնակչության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Խաչատրյանի գլխավորությամբ, ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցները վարչության, ինչպես նաեւպետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ:
Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի




























