Երեկ` ապրիլի 7-ին Սիսիանի հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանը:

ՊՆ լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Ղազարյանը զորակոչվել էր Վաղարշապատի զինկոմիսարիատից եւ ծառայություն էր անցնում Գորիսի զորամասում:  Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ հայտնի չեն, հարուցվել է քրեական գործ  քր.օր.-ի 376-րդ հոդվածի հատկանիշներով` «անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ»: