Շիրակի մարզում, այսօր` ապրիլի 10-ին, ժամը 12.40-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 տան բակում 10-20 սմ տրամագծով եվ 1 մ խորությամբ անցք է բացվել:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլվել է Գյումրիի հին ջրահեռացման համակարգի` «Քյարիզի» դիտահորը, ինչի հետեւանքով առաջացել է անցք: Դեպքի վայր են ժամանել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետ Ռ. Գասպարյանը եւ Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի մասնագետ Գ. Հովհաննիսյանը: Կկատարվեն հետագա ուսումնասիրություններ եւ հետեւանքների վերացման աշխատանքներ: