«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ապրիլի 13-ին ժամը 10.00 - 22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի  Պուշկինի փողոցի 37-60 համարների, Սարյան, Բուզանդ, Արամի, Ղ. Փարպեցիի փողոցների  եւ հարակից  տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: