Այսօր հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Բենեդիկտոս 16-րդի 85-ամյա հոբելյանն է:
Պապի անձնական քարտուղար մոնսենյոր Գեորգ Գենսվայնի խոսքով` հոբելյարը խնդրել է իր ծննդյան օրը ճոխ արարողություններ չկազմակերպել: Նրա խոսքով` այսօր Բենեդիկտոս 16-րդի համար սովորական օր է, իսկ ծննդյան օրվա կապակցությամբ ընտանեկան տոն կկազմակերպվի, որին կմասնակցի նրա հոգեւորական եղբայրը, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:
Յոզեֆ Ռատցինգերն Վատիկանի գահին վերջին հազար տարվա ընթացքում առաջին գերմանացի պապն է:
Վերջին ժամանակներս ավելի հաճախ է լսվում Բենեդիկտոս 16-րդի վրա հարձակումների մասին: Նրան մեղադրում են համաշխարհային կաթոլիկության դիրքերի թուլացման, եկեղեցում բարեփոխումներ չանցկացնելու համար: Լրատվամիջոցներում տարածվում են լուրեր Սուրբ Աթոռի ղեկավարի շրջապատում վեճերի, ինչպես նաեւ հանգստի գնալու Բենեդիկտոսի մտադրության մասին: Ինչպես հայտնում են տեղեկատվական գործակալությունները, չեն դադարում նրա մոտալուտ մահվան մասին լուրերը, հակապապական դավադրության եւ նույնիսկ պապի սպանության ծրագրերի մասին խոսակցությունները:




























