Իտալիայում ձերբակալել են «սեքս սկանդալի» գործով գլխավոր վկային, որում ներգրավված է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:

Լրագրող Վալտեր Լավիտոլան, որը մի քանի ամիս թաքնվում էր Արգենտինայում, ձերբակալվել է Հռոմի օդանավակայանում: Կասկածում են, որ նա հանդես է եկել  որպես «ֆինանսական միջնորդ» նախկին վարչապետի եւ  ընկերությունների տերերի միջեւ, որոնք թեթեւ վարքի կանայք էին մատակարարում Բեռլուսկոնիի առանձնատուն: Լրագրողն անձամբ տվյալ մեղադրանքները հերքում է, հայտնում է «Ռոսբալտը»:

Սիլվիո Բեռլուսկոնիի մասնակցությամբ սեքս-սկանդալներն սկսել էին 2011 թվականի սկզբին: Իտալիայի նախկին վարչապետին կասկածում են «զգալի քանակությամբ» երիտասարդ մարմնավաճառների, այդ թվում նաեւ` անչափահաս աղջիկների հետ սեռական կապերի մեջ: