Երեւանում, ապրիլի 18-19-ը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը:

Ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից հայտնում են, որ վաղը գիտական գործունեության արդյունքները կամփոփեն ԳԱԱ-ի Մաթեմատիկայի եւ տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների, Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքները:

Հինգշաբթի օրը տարեկան ընդհանուր ժողովում ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կներկայացնի ակադեմիայի 2011 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները:

Ժողովին կմասնակցեն Հայաստանի կառավարության անդամներ, հանրահայտ գիտնականներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ: