Հայ ազգային կոնգրեսը, գալով իշխանության, ի վիճակի է միջին աշխատավարձի չափը ներկայիս 115 հազարից հասցնել 245 հազարի: Այդ մասին այսօր` ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ավելին, ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, լիովին հնարավոր է նվազագույն աշխատավարձի չափն այսօրվա 32 հազար 500 դրամից կարելի է հասցնել 145 հազարի, իսկ միջին կենսաթոշակի չափը 29 հազարից` 99 հազար դրամի: Իսկ դրա համար, ըստ Բագրատյանի հարկավոր է ընդամենը 5 րոպե` երկրում բոլոր մենաշնորհները վերացնելով:

Ի դեպ, Հրանտ Բագրատյանը առաջիկայում չորրորդ նամակն է ուղղելու իշխանություններին` անդրադառնալով բնակչության թվին եւ արտագաղթի խնդրին: «Դրանից հետո Սերժ Սարգսյանը ձենը, քըրթ, կկտրի»,- նշել է Բագրատյանը:

Նա արդեն երեք նամակ է հղել, որոնց պատճառով, «Սերժ Սարգսյանը բարդույթի մեջ է ընկել, նույնիսկ հրաժարվում է խոսել կառավարության անդամներից մի քանիսի հետ»: