Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Բենիկ Համբարձումյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Բենիկ Արտուշի Համբարձումյանը ընդգրկված էր ՀՅԴ համամասնական ցուցակում, որի 47-րդ համարն էր:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը NEWS.am-ին հայտնեց, որ Բենիկ Համբարձումյանը Արարատի մարզում նշանակվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ուստի ինքնաբացարկ է ներկայացրել: