ՀՀԿ-ն անձնագրեր է հավաքում նաեւ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում:
«Աշտարակցիներից մեկը թերթին պատմեց, որ եթե սկզբում մեկ անձնագրի համար ՀՀԿ-ն առաջարկում էր 5 հազար դրամ, ապա արդեն ներկայումս «խաղադրույքը» կտրուկ աճել է` նախ դառնալով 10 հազար, ապա` 15 հազար դրամ: Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ, անգամ 15 հազար դրամ առաջարկելով էլ, ՀՀԿ-ն չի կարողանում«սանձել» բնակչությանը եւ հավաքել անձնագրերը:
Աշտարակցիները գումարը պահանջում են կանխիկ ու այդ պահին, ոչ թե ընտրության օրը: Մեծ մասն էլ որոշել է տալ անձնագիրը, վերցնել առաջարկվող գումարը, բայց քվեարկել ում օգտին ցանկանում է: «Մարդիկ որոշել են ՀՀԿ-ից վերցնել փողը, բայց ձայն չտալ նրան, ես էլ եմ այդպես անելու»,- նշեց քաղաքացին:
Թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի թեկնածությունը, որի հաղթելու շանսը շատ փոքր է»,գրում է թերթը:



























