Ապրիլի 17-ին, ժամը 21:31-ին ահազանգ է ստացվել, որ Լիճք-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ-ում այրվում է «ՎԱԶ -2121» մակնիշի ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 21:34-ին դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ամբողջությամբ այրվել է Հ.Մարտիրոսյանին պատկանող «ՎԱԶ -2121» մակնիշի 28 ՕՕ 749 համարանիշի ավտոմեքենան:

























